Ինչպես տեղեկացնում է ռուսական «Закон и порядок» լրատվական գործակալությունը, Մոսկվայի Կիևյան կայարանի հրապարակի մոտ գտնվող «Европейский» առևտրային կենտրոնի մոտ ՌԴ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ են հավաքվել։ Ականատեսների վկայությամբ առևտրի տան մոտ 10 ոստիկանական ավտոմեքենա և երեք ավտոբուս կա։
Բանն այն է, որ ավելի վաղ այդ հրապարակում սկսել են հավաքել ֆուտբոլային երկրպագուները։ Ականատեսները պատմել են, որ ոստիկանները մի քանի կովկասցիների են ձերբակալել։
Ինչպես հաղորդում է «rbc.ru» գործակալությունը, գիշերվա ընթացքում ոստիկանությունը 15 հաղորդագրություն է ստացել առ այն, որ Կիևյան մետրոյի շրջանում պայթյուն է նախատեսվում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղանքի զննումից հետո որևէ կասկածելի իր չեն գտել։ Քիչ առաջ տեղեկություն է տարածվել, որ ՌԴ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 100 ազգայնականների։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի փողոցներ կարող են դուրս գալ ֆուտբոլային երկրպագուների և ազգայնականների վերջերս հնչեցրած ելույթներից դժգոհ 10 000 կովկասցի։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մոսկվայի Մանեժի հրապարակում հազարավոր երիտասարդներ ցույց էին անցկացնում՝ պահանջելով հետաքննել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուի սպանության գործը, որը դեկտեմբերի 6-ին մահացել էր կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ։ Հրապարակում շուրջ 6000 մարդ էր հավաքվել, մեծամասամբ ֆուտբոլային ակումբների երկրպագուներ։ Ցուցարարները շուտով սկսել էին անկարգություններ հրահրել, ծեծի ենթարկել ոչ սլավոնական արտաքինով մի քանի անձանց, կովկասցիների ծեծն այնուհետ շարունակվել էր մետրոյի կայարաններում։
Մոսկվայում ազգայնակն կրքերը բորբոքվում են