Լրահոս

18.01.2010 15:58


Հիմա մենք մո՞տ ենք սահմանի բացմանը, թե՞...

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն ասել, է թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ կայացրած որոշումը ևս մեկ անգամ ապացուցել է, որ արձանագրություններում ամրագրված նախապայմաններ չկան։ Այն հարցին, թե հիմա՞ ենք մենք ավելի մոտ կանգնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը, թե՞ 5-6 ամիս առաջ, նա պատասխանել է, թե դա շատ բարդ հարց է։

-Ես, այնուամենայնիվ, հակված եմ մտածելու, որ մենք ավելի ենք մոտեցել, բայց դա դեռ չի նշանակում, որ ես ասում եմ, որ հավանական կամ իրատեսական եմ համարում, որ նրանք անպայման կվավերացնեն։ Բայց ես կասեմ, որ ավելի ենք մոտեցել։ Մասնավորապես, երբ բոլոր երկրների ղեկավարները միաբերան ասում են, թե մոռացե՛ք՝ որևէ նախապայման չի լինելու, մոռացե՛ք՝ որևէ էական, արագացված, չհիմնավորված առաջընթաց ղարաբաղյան հակամարտության հարցում չի լինի, Թուրքիան կկանգնի երկընտրանքի առաջ՝ կա՛մ կհամակերպվի այս իրավիճակի հետ, կա՛մ ընդառաջ կգնա բավական ծանր մարտահրավերներին ամբողջ համաշխարհային երկրների դիմաց։ Ես չեմ կարծում, որ նա ընդառաջ կգնա այդ մարտահրավերներին,-ասել է նա։

Ըստ Գագիկ Մինասյանի՝ ինքը զգուշավոր լավատես է, և կարծում է, որ, այնուամենայնիվ, Թուրքիան կգնա արձանագրությունների վավերացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը