Լրահոս

15.12.2010 21:20


ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածության հարցով այսօր որոշում չկայացրեց

ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածության հարցով այսօր որոշում չկայացրեց

Րոպեներ առաջ ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ ըստ նախապես տարածված լուրերի' այս նիստում պետք է որոշվեր Երևանի քաղաքապետի թեկնածության հարցը: Սակայն, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին փոխանցել է, որ նիստում որոշվել է վաղը հրավիրել ՀՀԿ խորհրդի' նիստ, որտեղ էլ և կլուծվի Երևանի քաղաքապետի թեկնածության հարցը:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն' Երևանի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ-ի ամենահավանական թեկնածուն «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանն է: Շոշափվում են նաև Երևանի քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար Տարոն Մարգարյանի և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի անունները:

Դեկտեմբերի 17-ին էլ կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստը, և ավագանու անդամները կընտրեն Երևանի նոր քաղաքապետին:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի տեղը թափուր էր մնացել Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը