Թիվ 10 ընտրատարածքի ընտրությունների արդյունքները բողոքարկվելու են Սահմանադրական դատարանում
Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը «7օր»-ին ասել է, որ սահմանված ժամկետում՝ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում, որն ավարտվում է այս շաբաթ, դիմելու են Սահմանադրական դատարան և բողոքարկելու են հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները։
Դ. Մաթևոսյանի խոսքերով՝ իրենք բողոքարկման բոլոր հիմքերն ունեն, սակայն Հայաստանում դատը շահելու հետ դա պայմանավորված չէ, քանի որ թե՛ ԸԸՀ-ն, թե՛ ԿԸՀ-ն, թե՛ ՍԴ-ն և թե՛ բոլոր դատարաններն «այս ռեժիմի կույր կամակատարներն են»։

7or.am