Պարզվել է Վանաձորում գետի մեջ խեղդված տղամարդու ինքնությունը (լուսանկար)
Վանաձոր քաղաքի Տանձուտ գետում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված տղամարդու ինքնությունը պարզվել է: Վանաձոր հեռուստաընկերության տեղեկություններով՝ մահացածը 79-ամյա Զավեն Գալստյանն է, ով Երևանյան խճուղի 147 շենքի բնակիչ է:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ էր ստացվել, որ Չուխաջյան 50 շենքի մոտով անցնող Տանձոււտ գետում անձը չպարզված տղամարդու դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները գետից դուրս են բերել դին և հանձնել ոստիկանության և շտապօգնութան աշխատակիցներին: Դատաբժշկի տված եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տեղի ունեցածը դժբախտ պատահար է:

Աղբյուրը` lorinews.info