Լրահոս

18.01.2010 17:10


Ալեքսանդր Սկակով. «Ամբողջական կազմով կամ հենց այսպես Լեռնային Ղարաբաղի հանձնումն Ադրբեջանին անիրական է»

Անդրադառնալով ղարաբաղյան հարցում Բաքվի դիրքորոշմանը՝ Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովն ասել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է, այն է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սակայն այդ դիրքորոշումը, նրա կարծիքով, պայմանական է և համապատասխանում է նախորդ օրվա իրականությանը. «Այսօր իրավիճակը փոխվում է, և կարծում եմ՝ համապատասխան եզրակացություններ Ադրբեջանում արվել են։ Առաջին եզրակացությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ռազմական ճանապարհը բլից-քլիք կլինի, որն անիրատեսական է։ Կարծում եմ՝ այդ եզրակացությունը Բաքվում արել են»։

Նա նշել է նաև, որ հաջորդ կարևոր քայլը, որը պետք է կատարվի ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլև գործընթացի մյուս մասնակիցների, այն է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անկախ լինել։

-Սկզբունքորեն հասկանալի է, որ ամբողջական կազմով կամ հենց այսպես Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին անիրական է,- ասել է Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը