Հինգ նորածիններից երկու աղջիկների կյանքին վտանգ չի սպառնում
Մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած երկու աղջիկների վիճակը կայուն է, նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանայանը:
ՀՀ գլխավոր նեոնատոլոգը նշեց նաև որ փոքրիկները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց ինտենսիվ խնամքը դեռևս երկու ամիս պետք է շարունակվի:
Հիշեցնենք, որ աղջիկներից մեկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում:
Հինգ նորածիններից 3-ը՝ երկու աղջիկն ու միակ տղան, մահացել էին։