Ալ. Իսկանդարյան. «Ղարաբաղյան գործընթացում ոչ մի ակտիվացում ես չեմ տեսնում»
-Ղարաբաղյան գործընթացում ոչ մի աշխուժացում կամ ակտիվացում ես չեմ տեսնում,- «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բռնկումը, արտաքինից թվացյալ ակտիվացումը ծառայողական դեր է խաղում հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ։
Այն գործընթացներում, որոնք, նրա խոսքերով, ընթանում են «Անկարա-Երևան երկանկյունում, եռանկյունում կամ հնգանկյունում, եթե Վաշինգտոնին ու Բրյուսելին գումարենք, Ադրբեջանը գտնվում է միջանցքում, իսկ նրա համար, ով գտնվում է միջանցքում, ևս չպետք է վատ լինի», հետևաբար ղարաբաղյան հակամարտության շուրջ թվացյալ ակտիվացումը հենց դրանով է պայմանավորված։
Նրա կարծիքով համաշխարհային քաղաքականության մեջ խենթերն այդքան էլ շատ չեն, և առանց այն էլ այդքան խնդրահարույց և բարդ հարցին ավելացնել առավել բարդ և խնդրահարույց մի հարց, ինչպիսին ղարաբաղյանն է, կնշանակի սպանել գործընթացը։
-Մինչև հայ-թուրքական գործընթացը չվերջանա, ղարաբաղյան հարցում լուրջ առաջխաղացում ակնկալելը լուրջ չէ։ Ակտիվացումը կեղծ է. այն հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացումը կոծկելու որոշակի սիմուլյատոր է,- ընդգծել է Ալ. Իսկանդարյանը։
Նա նշել է, որ այն կարծիքը, թե բարդ հարցերն ավելի լավ է լուծել միասին, սխալ է։

7or.am