Լրահոս

18.01.2010 19:08


Վլադիմիր Կազիմիրով. «Չեմ զարմանա, որ երեք նախագահների հանդիպման ժամանակ ինչ–որ առաջընթաց տեղի ունենա»

Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի ակտիվացման մասին խոսելիս՝ ՌԳԱ ազգագրության ու մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովը կարծիք է հայտնել, որ չի կարելի  Ռուսաստանի ակտիվացման մասին խոսել։ Ռուսաստանը, նրա կարծիքով, զուսպ, բանական, բալանսավորված և զգուշավոր մոտեցման օրինակ է ցույց տալիս։

Ալեքսանդր Սկակովը նշել է, որ Ռուսաստանի դերի ակտիվացումը սկսվել է ոչ թե այսօր, այլ 2008թ. օգոստոսյան իրադարձություններից հետո, քանի որ Կովկասում ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի համար մնում էր ամենալուրջ հակամարտություններից մեկը։ Դա համընկավ նաև Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հետ, այսինքն Ռուսաստանն ավելի ակտիվ, ներգրավված և հետաքրքրված խաղացող դարձավ այդ տարածաշրջանում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ Ռուսաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այդ հակամարտությամբ և մնացած պետություններից ակտիվ է եղել։

-Չեմ զարմանա, որ երեք նախագահների հանդիպման ժամանակ ինչ-որ առաջընթաց տեղի ունենա, սակայն շրջադարձային ձեռքբերումների կանխատեսումներ անելուց զերծ կմնայի։ Սակայն կարծում եմ, որ փոքր առաջխաղացումներ կլինեն,- նշել է Վ.Կազիմիրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը