Ըստ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության, Հայաստանի Հանրապետությունում աշխատանք փնտրողների թիվը հասել է 94700–ի, որոնցից գործազուրկի կարգավիճակ ստացել է 74700-ը։ Գործակալության պետ Սոնա Հարությանի խոսքերով՝ գործազրկության տոկոսը կազմում է 6.5 տոկոս։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ըստ իրենց մոտ հաշվառված անձանց տվյալների, զբաղված մարդկանց թիվը պակասել է շուրջ 2000-ով։ Աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունների տվյալներով՝ աշխատանք փնտրողներն առհասարակ շատ են, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում նրանց թիվն անհամեմատ ավելացել է, ինչը վկայում է գործազրկության ավելացման միտումի մասին։ Գործակալություններից մեկի աշխատակիցը նշեց, որ աշխատանք փնտրողների թիվը մոտ 5 անգամ ավելի է քան աշխատանք առաջարկողներինը։
-Պայմաններն են շատ անհարմար, կարծես գեղեցկության մրցույթ լինի։ Գործատուներից մեկն ինձ ասաց, որ միայն եթե Մոնիկա Բելուչիի նման գեղեցիկ աղջիկ լինի նոր կուղարկես ինձ մոտ,- ավելացրել է գործակալություններից մեկի աշխատակիցը, նշելով, որ աշխատանքի դիմաց առաջարկվող աշխատավարձերն էլ շատ ցածր են։ Նույնիսկ այս պայմաններոմ էլ դիմողներից քչերն են աշխատանք գտնում։
Աշխատանք փնտրողները շատացել են