Ս. Սարգսյանն ու Դ. Մեդվեդևը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը
Հունվարի 18-ին, Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հույս է հայտնել, որ 2010թ. խոստումնալից կլինի երկու երկրների և նրանց ժողովուրդների համար։ Իր հերթին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարի սա նրա առաջին աշխատանքային այցն է արտերկիր, և ուրախություն հայտնել, որ այդ պետությունը Ռուսաստանն է։ «Շնորհակալ եմ Ձեզ և Ռուսաստանին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման մեր ջանքերին աջակցելու համար։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եվ այստեղ մենք միայն ռազմավարական գործընկերներ չենք, այստեղ մենք, ամենայն հավանականությամբ, նույն կերպ ենք մտածում»,-ասել է Սերժ Սարգսյանը։