Բաց նամակ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակներին
Լրացավ Բաքվում 1990 թ.-ի հայերի ջարդերի 20-ամյակը: Ուղիղ 20 տարի առաջ ադրբեջանական խուժանը պաշտոնական Բաքվի անմիջական նախաձեռնությամբ և թելադրանքով հարձակվեց անհիշելի ժամանակներից այդ քաղաքում ապրող խաղաղ բնակչության վրա, սպանեց և թալանեց վերջիններիս:
Այս ամենի որակումը միայն մեկն է. Ցեղասպանություն: Միայն Ցեղասպանություն տերմինով կարելի է բնութագրել այն վայրագությունները, որ կատարեց ազերի խուժանը:
Պարոնայք, մինչև այսօր Բաքվի հայ բնակչության ցեղասպանությանը իրավական գնահատական չի տրվել: Իրավական գնահատականի բացակայությունը համարժեք է նոր ցեղասպանության իրականացմանը: Բազմաչարչար ադրբեջանահայերի առջև դուք բարոյական և իրավական պարտականություն ունեք ապացուցելու, որ իսկապես հանդիսանում եք մարդու իրավունքներ պաշտպանող և ժողովրդավարություն քարոզող կառույցների ներկայացուցիչներ: Հորդորում ենք Ձեզ' ճանաչել ուղիղ 20 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ իրադարձություններն իբրև Ցեղասպանություն, իսկ կազմակերպիչներին, որոնցից շատերը բարձր ամբիոններից ճառում են մարդու իրավունքների մասին' ենթարկել քրեական պատասխանատվության' իբրև խաղաղ բնակչության դեմ ոճիրներ գործած անձանց:
Հիշեցնում ենք, Դուք բարոյական խնդիր ունեք ապացուցելու ողջ հայ ժողովրդին, որ Ձեզ համար ավելի թանկ չէ Բաքվի սև նավթը, քան անմեղ ժողովրդի հղված արյունը:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն