Լրահոս

19.01.2010 14:02


Արամ Սարգսյանը գնահատում է Սերժ Սարգսյանի հատկությունը

Արամ Սարգսյանը գնահատում է Սերժ Սարգսյանի հատկությունը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն նախորդ երկու նախագահների, մի շատ կարևոր հատկություն ունի, որը պետք է գնահատել։

-Նա լսում է, հասկանում է և ընդունում է որոշում։ Այսինքն' քաղաքական ուժերի և հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումներից նա քաղում է կարևոր մտքեր և առաջարկներ, ու հատկապես' Սփյուռքի հետ կապված այդ հանդիպումների ժամանակ,- ասել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ կարծիքներ լսելու և դրանք քննարկելու, ընթացքում սխալները շտկելու Ս. Սարգսյանի այս հատկությունը գովելի է այնքանով, որ դա Հայաստանում քաղաքական նոր մշակույթ է.

-Դա շատ կարևոր է մարդու համար, որը, ներողություն, ավանակի նման չի ընդունել մի ուղղություն և գնում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը