«Ժառանգությունն» ուրախացե՞լ է, որ ԱԼՄ-ին զրկել են եթերից
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Ա1+»-ին եթեր չտրամադրելը միանշանակ քաղաքական որոշում է համարում:
-Այսօր' ժամը 10-ն, արդեն պարզվեց, թե Հայաստանի իշխանություններն ինչ քաղաքականություն են փորձելու իրականացնել 2012-2013թթ. համար: Եվ դա միանշանակ հետևյալն է' իշխանությունները մարտի 1-ից հետևություններ չեն արել և շարունակում են այն գործընթացները, որոնք բերում են նոր մարտի մեկերի: Եվ «Ա1+»-ին եթեր չտրամադրելը նշանակում է ևս մեկ բան, որ «Ա1+»-ից և ընդհանրապես ազատ խոսքից իշխանություններն ուղղակի սարսափահար են լինում,-«7օր»-ին ասել է Ա. Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է «ԱԼՄ-ն»-ին եթերից զրկելուն, ապա ըստ պատգամավորի' այդտեղ ներթիմային խնդիր է լուծվել' թիմի ներսից ո՞ր մեկին եթեր տալ, ո՞ր մեկեին' ոչ:
«7օր»-ի թղթակիցը Ա. Մարտիրոսյանին հարցրել է. «Անկեղծ ասեք, որպես «Ժառանգության» ներկայացուցիչ չե՞ք ուրախացել, որ ԱԼՄ-ին զրկել են եթերից, որովհետև այդ հեռուստաընկերությունը «Ժառանգության» հանդեպ, կարծես, այդքան էլ բայրացակամ չէր»:
-Ոչ թե բայրացակամ չէր, այլ մեծածավալ ոչ ճիշտ, ստահոդ ինֆորմացիաներ էր տալիս, բայց ուրախանալու որևէ առիթ չեմ տեսնում, ես ցանկացած պարագայում կողմ եմ, որ որքան հնարավոր է շատ լրատվամիջոցներ լինեն և լրատվամիջոցների ազատությունը միշտ պաշտպանված լինի,-պատասխանել է Ա. Մարտիրոսյանը:

7or.am