Արամ Գ. Սարգսյան. «Թուրքիան ձգձգելու է, և շատ հնարավոր է, որ ընդհանրապես չվավերացնի այս փաստաթղթերը»
-Սահմանադրական դատարանի որոշման մեջ վերապահումներն արտահայտված են,- «Փաստարկ» ակումբում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ նշելով, որ, այդպիսով, ԱԺ-ին հնարավորություն է տրվում, հիմք ընդունելով ՍԴ որոշումը, վերապահումներով վավերացնել Հայաստան-Թուրքիա արձանագրությունները։
-Եթե ԱԺ-ն նույն կերպ դա ընդունի և նաև որոշում կայացնի, որ պետք է կառավարությունը ներկայացնի համապատասխան օրենսդրական փոփոխություններ, իհարկե դա մեզ բավարարում է,- հայտարարել է Ա. Սարգսյանը։
Այդուհանդերձ, նա կարծում է, որ Հայաստանն այժմ ամեն ինչ պետք է անի, որպեսզի Թուրքիան չվավերացնի այդ արձանագրությունները.
-Համոզված եմ, որ հիմա Թուրքիան, պատճառաբանելով և՛ ՍԴ որոշումը, և՛ հատկապես ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված խնդիրները, իհարկե ձգձգելու է, և շատ հնարավոր է, որ ընդհանրապես չվավերացնի այս փաստաթղթերը։

7or.am