Լրահոս

16.12.2010 15:53


Աֆղանստանում հայկական ստորաբաժանումների մասնակցության ժամկետը կերկարաձգվի 12 ամսով

Աֆղանստանում հայկական ստորաբաժանումների մասնակցության ժամկետը կերկարաձգվի 12 ամսով

ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ վավերացմանը ենթակա կառավարության ներկայացրած «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» 2009թ. հոկտեմբերի 19-ին և 2009թ. հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագիրը: Այն ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Համաձայնագիրն ԱԺ կողմից վավերացվել է 2009թ. դեկտեմբերի 8-ին: Համաձայնագրով նախատեսվում էր, որ Աֆղանստանում միջազգային անվտանգության ապահովման ուժերի կազմում հայկական զորախումբը բաղկացած է լինելու 40 հոգուց, համաձայնագիրն էլ գործելու էր ուժի մեջ մտնելու պահից 12 ամսվա ժամկետով:

-Ներկայումս, գերմանական կողմի հետ, որի հրամանատարության ներքո գտնվում է հայկական զորախումբը, վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել 5 հրահանգիչների օպերատիվ ուսուցման և փոխգործողության բազմազգ խմբերի աշխատանքներին մասնակցելու վերաբերյալ: Անհրաժեշտություն է առաջացել ևս 12 ամսով երկարաձգել Աֆղանստանում միջազգային անվտանգության կազմում մեր ստորաբաժանումների մասնակցության ժամկետը, ինչպես նաև կազմը 40 հոգուց հասցնել առավելագույնը 45 հոգի, որոնցից 5-ը կլինեն հրահանգիչներ, իսկ հերթափոխների ժամանակ' առավելագույնը մինչև 90,- ընդգծել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը