Լրահոս

19.01.2010 15:36


«4–րդ իշխանություն» պարբերականի փակումը շատ վատ նախադեպ էր

«4–րդ իշխանություն» պարբերականի փակումը շատ վատ նախադեպ էր

«Ուրբաթ» ակումբում «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրել են «Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009թ. տարեկան զեկույցը։ Ներկայացնելով լրագրողների դեմ խախտումների վիճակագրությունը՝ Մեսրոպ Հարությունյանը նշել է, որ լրագրողների դեմ բռնությունների մեծ մասը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Նա ցավով է նշել, որ լրագրողների դեմ բռնության դեպքերի վերաբերյալ գործեր չեն հարուցվել և մնացել են չբացահայտված։ Դեպքերից մի քանիսին անդրադառնալով՝ Մեսրոպ Հարությունյանն ասել է, որ մինչ այժմ վճռաբեկ դատարանում է գտնվում Ռոբերտ Քոչարյանի՝ «Հայկական ժամանակ»-ի դեմ գործը, և հայտնի չէ, թե ինչ վիճակում է այն։ Նրա կարծիքով գաղտնի գրաքննության հիմք կարող են հանդիսանալ լրատվամիջոցների մասին ԱԺ-ում շրջանառվող  օրինագծերը։ Մեսրոպ Հարությունյանը նշել է, որ շատ վատ նախադեպ էր նաև «Չորրորդ իշխանություն» պարբերականի փակումը, քանի որ դատարանի վճիռն անօրինական էր և հակասում էր ՀՀ սահմանադրության 27-րդ հոդվածին։ Աշոտ Մելիքյանն ասել է, որ կցանկանա, որ նմանատիպ խախտումների դեմ լրագրողական համայնքը գործի միասնական։ Նա նշել է նաև, որ տարին առատ է դատական գործերով, ինչը ողջունելի է այն առումով, որ հասարակությունը գերադասում է իր խնդիրները լուծել ոչ թե գաղտնի անկյուններում՝ մահակներով, այլ դատարանում։ Իսկ թե ինչ վիճակում է դատական ոլորտը, դա արդեն այլ հարց է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը