Լրահոս

19.01.2010 16:09


ԲՀԿ մամուլի խոսնակ. «Դատարանի որոշումները մամուլի խոսնակները չեն մեկնաբանում»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը Նիկոլ Փաշինյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է մեկնաբանել դատավճիռը։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը ևս չի ցանկացել անդրադառնալ դատարանի որոշմանը։ ԲՀԿ մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանն էլ սահմանափակվել է հետևյալ դիտարկմամբ.

-Դա օրենք է, դատարան է, որն անում է իր գործը։

«Փաստորեն արդարացի՞ եք համարում դատավճիռը» հարցին Բ. Մհերյանը պատասխանել է. «Դատարանի որոշումները մամուլի խոսնակները չեն մեկնաբանում»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը