Հարգանքի տուրք Բաքվի եւ Սումգայիթի զոհերի հիշատակին
Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը։
«Դասը, որ մենք պետք է քաղենք պատմությունից, հետեւյալն է. միակ հուսալի երաշխիքը, որ մենք կկարողանանք լուծել մեր ազգային խնդիրները, եւ որպես հայ ժողովուրդ, որպես ազգ կգոյատեւենք, մեր հզոր, անկախ պետությունն է։ Միակ երաշխիքն այն է, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որն ի զորու լինի պաշտպանել իր հայրենակիցներին, իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում։ Մեր քաղած դասը նաեւ այն է, որ ազգային խնդիրների շուրջ պետք է լինի համախմբվածություն ու համագործակցություն, որովհետեւ մենք պետք է քաջ գիտակցենք, որ առջեւում կան լուրջ վտանգներ ու մարտահրավերներ։ Այդ ամենը փաստվում է ոչ միայն Բաքվի ջարդերով, որոնք տեղի ունեցան քսան տարի առաջ, այլեւ այսօրվա իրողությամբ' Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությամբ, որը քարոզում է ատելություն հայերի նկատմամբ։ Դա նշանակում է, որ պարտավոր ենք աչալուրջ լինել։ Հարգելով անմեղ զոհերի հիշատակը' պետք է քաջ գիտակցենք մեր ազգային խնդիրների լուծման բանաձեւը հայկական աշխարհում։ Դա ազգային պետականության ամրապնդումն է, հզոր, ուժեղ, անկախ, ազատ Հայաստանի Հանրապետությունն է»,-ասել է վարչապետը։