Լրահոս

19.01.2010 17:33


Նիկոլի ազատազրկումը Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի գործարքի արդյո՞ւնք

Նիկոլ Փաշինյանին դատարանի կողմից 7 տարի ազատազրկման դատապարտելու փաստը ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի կարծիքով  Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած գործարքի արդյունք է:

«Իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանին 7 տարի ազատազրկելը Լևոն Տեր-Պետրոսյանի և իշխանությունների միջև պայմանավորվածության արդյունք էր, որպեսզի հասարակության մեջ տպավորություն չլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդիմությունն արդեն վերածվել է իշխանության գրպանային ընդդիմության: Բացի այդ, այս քայլով, փատորեն, ՀԱԿ-ի որոշ անդամներ չեզոքացրին Նիկոլի աճող հեղինակությունը, որը շատերին դուր չէր գալիս, մյուս կողմից իրենց համար Նիկոլի ազատազրկումը զբաղմունք եղավ, որ ցույց տան, որ գործ են անում»,- «7օր»-ին կարծիք է հայտնել ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը