Լրահոս

20.01.2010 09:40


Բորիս Նավասարդյան. «...այո՛, նպատակը քաղաքական հետապնդումն է»

Բորիս Նավասարդյան. «...այո՛, նպատակը քաղաքական հետապնդումն է»

Խոսելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանի վճռի մասին, համաձայն որի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, «Երևանի մամուլի ակումբ»-ի նախագահ Բորիս Նավասարդյանը «7օր»-ին ասել է.

-Եթե մենք ելնում ենք նրանից, որ մարտի 1-ից հետո բոլոր գործընթացներն ի վերջո պետք է բերեն քաղաքական կայունության՝ հիմնված հասարակական համաձայնության վրա, ապա որոշումները, որոնք այլ հետևանքների են բերում, այսինքն սրում են հարաբերությունները՝ տարբեր քաղաքական ուժերի միջև, այդ թվում իշխանության և ընդդիմության՝ անկախ նրանից, թե ընդդիմությունն ինչքանով ուժեղ կամ արդարացի է, ուրեմն այո՛, նպատակը քաղաքական հակառակորդների նկատմամբ քաղաքական հետապնդումն է և ոչ թե համաձայնության եզրեր գտնելու ցանկություն և փորձ։

Իսկ ընդհանրապես. Բ. Նավասարդյանը ճիշտ է համարում, որ 2008թ. մարտի 1-ին ֆիզիկական բռնություններին անմիջական մասնակցություն չունեցած բոլոր մարդկանց քրեական գործերը պետք է կարճվեին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը