Վայոց Ձորի մարզի հրեական գերեզմանոցի հարակից տարածքը բարեկարգման կարիք ունի (ֆոտոշարք)
Վայոց Ձորի մարզում հրեական համայնքը կազմավորվել է 13-14-րդ դարերում, երբ մարզը տնտեսական և մշակութային վերելք էր ապրում: Հրեաները երկար ժամանակ բնակվել են այնտեղ` փոխառել հայկական մշակութային ավանդույթներ, ձևավորել նաև իրենցը: Եղեգիսից ոչ հեռու գտնվող Հերմոն գյուղը հետաքրքիր զուգադիպությամբ այսօր կրում է հրեական սրբազան լեռան անունը` Հերմոն: Եղեգիս գետի ձախ ափին է գտնվում 1,5 հազ. քմ տարածք զբաղեցնող հրեական գերեզմանոցը, որտեղ պահպանված են 64 տապանաքարեր:
Հայաստանում հրեական համայնքի մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր են քննարկել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն ու Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: Նրանք խոսել են «Գերեզմանոց» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգման ու ցանկապատման անհրաժեշտության մասին: Տիկին Վարժապետյանը շնորհակալություն է հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հուշարձանի պահպանությունն իրականացնելու համար, ցանկություն` նորոգված տեսնել դեպի գերեզմանատուն տանող խարխլված փայտյա կամուրջը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի փոխանցմամբ մշակութային ժառանգության պահպանությունը, հանրահռչակումը ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակում է և կազմակերպությունն էլ մտահոգ է գերեզմանատան պահպանությանն առնչվող խնդիրներով: Նրա համոզմամբ առկա խնդիրները հնարավոր է լուծել համատեղ ջանքերով:
Հայաստան այցելած զբոսաշրջիկներից շատերը լինում են նաև Վայոց ձորում, ծանոթանում հայկական ու եղբայրական այլ ժողովուրդների մշակութային ժառանգությանը:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի համոզմամբ, վերջերս բացված Երևան-Թել-Ավիվ-Երևան ուղիղ չվերթը կակտիվացնի զբոսաշրջիկների հոսքը Հայաստան, նաև Արցախ:
«Համոզված եմ, որ Տաթևը տեսնելու ցանկություն ունեցող, նաև Արցախ ուղևվորվող օտարերկրացին անպայման կանգառ կանի Վայոց ձորում` ծանոթանալու հրեական մշակույթի մի մասնիկին»,-իր խոսքում ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:
Իսկ տեսնելու բան զբոսաշրջիկները Վայոց ձորի մարզում հաստատ ունեն: Մասնավորապես Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանի շենքի երկու սենյակներում ներկայում պահվում են գերեզմանոցի տարածքի պեղումներից հայտնաբերված դրամներ և այլ իրեր: Հրեական մշակույթն առավել ընդգրկուն ներկայացնելու համար տարածքն ընդլայնելու մտադրություն կա:
Արա Թարվերդյանն ու Ռիմա Վարժաապետյանը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև վերոնշյալ թեմային:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա քննարկմանը հրավիրել նաև շահագրգիռ այլ անձանց:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվական բաժին