Աշխարհ

07.06.2017 12:59


Մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ զորավարժությունը

Մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ զորավարժությունը

Հունիսի 6-ին Բելառուսի Բրեստի զորավարաժարանում պաշտոնապես մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի համատեղ «Սլավոնական եղբայրություն 2017» հակաահաբեկչական զորավարժությունը։ razm.info-ն գրում է, որ զորավարժությունը ղեկավարում է Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Վադիմ Դենիսենկոն։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Սլավոնական եղբայրություն» զորավարժության անցկացման եռամյա պատմության մեջ առաջին անգամ մասնակից երկրների զինված ուժերից ձևավորվելու է բազմազգ գումարտակային մարտավարական խումբ, որը մշակելու է հակաահաբեկչական գործողությունների իրականացման հարցեր։

Զորավարժությանը ներգրավված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի՝ Պսկովի դեսանտագրոհային դիվիզիայի ավելի քան 300 զինծառայող, Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի 38-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի 400-ից ավելի զինծառայող և Սերբիայի հատուկ նշանակության բրիգադի 50 զինծառայող։

Զորավարժությանը ներգրավված են նաև ՌԴ ԶՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռներ, Բելառուսի ԶՈւ ինքաթիռներ և ուղղաթիռներ։

Զորավարժության ակտիվ փուլը տևելու է մինչև հունիսի 14-ը։ Նախորդ՝ «Սլավոնական եղբայրություն» զորավարժությունը անցկացվել էր 2016թ. նոյեմբերին 2-15-ը, Սերբիայում:

Զորավարժությունն առաջին անգամ անցկացվել է 2015-ին, Ռուսաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը