Իրանում դամբարանի մոտ իրեն պայթեցրած մահապարտը կին է եղել․ նոր մանրամասներ (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այսօր Իրանի խորհրդարանի շենք էին ներխուժել զինված անձինք և անկանոն կրակ բացել: Վերջին տվյալներով՝ վիրավորվել Է առնվազն ութ մարդ, զոհվել է անվտանգության աշխատակիցներից մեկը: Խորհրդարանի պատգամավորները չեն տուժել:
Այսօր կրակոցներ էին արձակվել նաև իմամ Խոմեյնիի դամբարանում: Պարզվել է, որ դամբարան ներխուժած, իսկ այնուհետև պայթուցիկ սարքը գործի դրած մահապարտ ահաբեկիչը կին է եղել: Իրանական Mehr գործակալությունը հայտնում է, որ կինն իրեն պայթեցրել է դամբարանի արևմտյան բակում:
«Ալ Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ էլ՝ Իրանի խորհրդարանի և Թեհրանում իմամ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

7or.am