Լրահոս

20.01.2010 11:57


«Freedom House»-ի գնահատականները օժանդակ ճնշու՞մ են Հայաստանի վրա

Մամուլի ազգային ակումբում անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ «Freedom House»-ի վերջին զեկույցին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասել է. «Ինքս տարբեր ժամանակների «Freedom House»-ի տարբեր զեկույցների վերաբերյալ ունենալով վերապահումներ՝ այս զեկույցի բոլոր կետերի հետ համամիտ եմ։ Գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այսօր ավելի միջազգայնացման փուլում են գտնվում, քան երբևէ։ Չեմ բացառում, որ «Freedom House»-ի նման գնահատականները Հայաստանի վրա ևս մեկ օժանդակ ճնշում և լծական են»։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը