Կիրո Մանոյան. «Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի համար ուղղակի առիթ էր»
-Կարծում եմ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն ավելի լավ է հասկացել, քան մեր արտգործնախարարը, սակայն Թուրքիայի այդ հայտարարությունն իսկապես իրենց պարտավորություններից խուսափելու փորձ է, որովհետև Թուրքիան մեղադրում է Հայաստանին, սակայն ինքն ընդհանրապես գործընթաց չի սկսել, հակառակ իրենց օրենսդրության,-«Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի և Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Նրա կարծիքով Թուրքիան փորձում է Հայաստանին մեղադրել նրանում, ինչն ինքը չի ցանկանում կատարել, այսինքն պարզ է, որ Թուրքիան արձանագրությունները թեկուզ այս տեսքով մինչև ապրիլ վավերացնելու տրամադրվածություն չունի և փորձում է Հայաստանին մեղադրել։
-Թուրքիան, շատ կներեք, անխելք պետք է լինի, որ չվավերացնի այս արձանագրությունները, բայց հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը, ներքին խնդիրները՝ իրենք ցանկանում են պահել գործընթացը, ձգձգել որքան հնարավոր է՝ ցանկանալով մեղքը գցել Հայաստանի վրա, և Սահմանադրական դատարանի որոշումն իրենց համար ուղղակի առիթ էր,- նշել է Կ.Մանոյանը։
Նա նշել է, որ արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիան ցանկանում է օգտագործել որպես լծակ, և եթե այսօր արձանագրությունները վավերացնի, ապա Ղարաբաղյան հարցում Թուրքիայի ճնշման հնարավորությունը ինչ-որ տեղ կնվազի։

7or.am