Լրահոս

20.01.2010 13:49


«ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքի ակցիան շարունակական է

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացրած դատավճռի դեմ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության բողոքի ակցիան կրելու է շարունակական  բնույթ:                                  

Այսօր ևս ժամը 21:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերությունը դադարեցնում է բոլոր տեսակի հաղորդումների հեռարձակումը՝ եթերում թողնելով միայն Նիկոլ Փաշինյանի լուսանկարը եւ բողոքի ակցիային միացած անհատների ու կազմակերպությունների անունները:

«ԳԱԼԱ»  հեռուստաընկերությունը եթերաժամ է տրամադրելու նաեւ ազատ արտահայտվելու իրավունք եւ ցանկություն ունեցող բոլոր անձանց:

Անհատներն ու կազմակերպությունները բողոքի ակցիային միանալու իրենց ցանկությունը կարող են հաստատել նաեւ հաղորդագրության միջոցով, այն ուղարկելով  [email protected]  էլեկտրոնային հասցեով:

Շիրակ կենտրոն ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը