-Պարոն Բոզոյան, Հայաստանում վերջին երկու ընտրություններում էլ իշխանությունը հաղթանակ արձանագրեց և դրանով կարծես թե «ամեն ինչ իր տեղն ընկավ»: Ի՞նչ եք կարծում, այս փուլում, իշխանության ներսում, ամեն ինչ հա՞րթ է, թե ինչ-որ ներքին պայքարներ, այնուամենայնիվ, գնում են:
-Այն, ինչ տեղի է ունեում իշխանության ներսում, շատ պարզ է և այն, որ խոսվում է, թե հակասություններ կան իշխանության ներսում, կարծում եմ՝ մի փոքր չափազանցված են:
-Այս օրերին, ըստ որոշ լուրերի, պաշտոնակռիվ է գնում, մեկը գոհ է, մյուսը` ոչ. դա նորմա՞լ է:
-Կարծում եմ` դա նորմալ պրոցես է: Աշխարհում, ամեն տեղ էլ այդ պրոցեսները կան, և տարօրինակ կամ արտառոց դեպքեր չկան, որ ասենք` ահա նման բաներ են լինում, ինչը զարմանք կարող է առաջացնել, որ չէինք սպասի, թե էսպիսի բան կլիներ: Քիչ թե շատ կանխատեսելի պրոցեսներ են դրանք:
-Թեև հետընտրական զարգացումներ չեղան, բայց հիմա խոսվում է ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռ ստեղծելու մասին: Հնարավոր համարո՞ւմ եք դրա ստեղծումը և ի՞նչ կարող է այն մեզ տալ։
-Ես կարծում եմ, որ եթե խորհդարանական ընտրություներից առաջ այդ արտախորհրդարանական բևեռը չձևավորվեց, դրա պատճառն այն էր, այսպես կոչված` ընդդիմադիր դաշտի մեծ մասը վերահսկողության տակ է գտնվում իշխանության կողմից և իշխանությունը թույլ չէր տա, որ ընդդիմության մեջ տեղի ունենար այդպիսի մեծ կոնսոլիդացիա: Հիմա սպասել, որ ընտրություններից հետո կոնսոլիդացիա կլինի, իմաստը ո՞րն է, եթե ընդամենը 5 տարի հետո ընտրություններ պետք է լինեն: Եվ այդ կոնսոլիդացիան ի՞նչ կոնսոլիդացիա է, ինչի՞ շուրջ, ի՞նչ ռեսուրսներով, դրանք բոլորն, ընդհանուր առմամբ, հարցադրումներ են, որոնց պատասխանները չկան այս պահի դրությամբ:
-Ինչպե՞ս եք գնահատում ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը: Երկրում համեմատաբար հանգիս ու խաղաղ է կարծես: Սա ինչի՞ արդյունք է և որքա՞ն կտևի ըստ Ձեզ:
-Ես կարծում եմ հասարակությունն ընդամենը հոգնած է: Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում: Մարդիկ ոչ մի բանից ոչ մի սպասում չունեն: Իշխանությունն ազատվել է հասարակության վերահսկողությունից: Հասարակություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Կարելի է ասել` իշխանությունը մենակ է մնացել իր խնդիրների հետ և, փաստորեն, ինչ ուզենա, այն էլ կիրականացնի մինչև հաջորդ ֆորս-մաժորը: Իսկ այդ ֆորս-մաժորի ժամանակ արդեն առաջ կգա նոր իրավիճակ:
-Կարելի՞ է ասել` այս վիճակը ձեռնտու է իշխանությանը:
-Այո, նրանք ուզում էին, որ հասարակությունը ջլատված լինի, բայց հասարակությունն ինքն իր ձեռքերով իրեն ջլատեց, որովհետև հասարակությունն առողջ հասարակություն չէ, անառողջ պատկերացումներով հիվանդ հասարակություն է: Ինչո՞ւ. որովհետև առողջ հասարակություն ձևավորում է սեփական վերնախավը, իսկ վերնախավն զբաղված է ճղճիմ խնդիրներով, բամբասանքներով, մուտիլովկաներով, այսինքն` վերնախավն արժեքային համակարգային մեսիջներով հանդես չի գալիս, որպեսզի հասարակությանը, ժողովրդին ուղղորդի, թե ինչ պահանջներ պիտի ունենա: Տեսեք` տարբեր երկրներում տարբեր հասարակություններ տաբեր պրոցեսների մեջ են: Օրինակ, Վրաստանի հասարակությունը վատն է, թե լավը` կողմնորոշվել է, որ երկիրը պիտի գնա եվրոպական ստանդարտների ճանապարհով, փորձի Եվրամիության անդամ դառնալ, ՆԱՏՕ-ի անդամ, հետո փորձի այդ ճանապարհով լուծել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Ես, իհարկե, վերապահումով եմ նայում այդպիսի դիրքորոշմանը, բայց այդ հասարակությունը գոնե ունի իդեաներ: Այդ իդեաների մեջ ես ենթադրում եմ, որ կան արտաքին խնդիրներ և ներքին: Ներքին խնդիրների մեջ ենթադրում է եվրոպական ստանդարտների ներգրավումը հասարակությանը, ինչը կարծում եմ, այդ երկրին հաջողվում է: Դրա արդյունքում ներդրումներ են լինում, երկիրը կամաց-կամաց զարգանում է, տնտեսությունը զարգանում է: Ընդամենը 10 տարի առաջ Վրաստանին Հայաստանի հետ համեմատել հնարավոր չէր, քանի որ Վրաստանը խայտառակ վիճակի մեջ էր: Այսօր արդեն պաշտոնական տվյալներով, իրենց կենսամակարդակով, մոտավորապես 10-15 %-ով ավելի լավ են ապրում, քան մենք: 10 տարի առաջ նրանք մի քանի անգամ ավելի վատ էին ապրում, քան մենք: Այդ տենդենցը նրանց մոտ զարգանում է, որովհետև Վրաստանի ժողովուրդը գիտի՝ ինչ է ուզում, ուր է գնում, ինչ խնդիրներ է ուզում լուծել:
-Հայ հասարակությունը չգիտի՞ ինչ է ուզում:
-Ոչ, հայ հասարակությունը չգիտի, թե ինչ է ուզում, ինչ խնդիրներ է ուզում լուծել, որովհետև այդ հասարակության վերնախավն զբաղված է ճղճիմ մուտիլովկաներով, ինքը չունի արժեքային տեսլականներ, միակ տեսլականը, որ ունեցել է 96 թվականից` «Ղարաբաղը մերն է» տարբերակն է եղել, բայց Ղարաբաղը դա ֆիզիկական, նյութական խնդիր է նաև, դա արժեքային համակարգ չէ միայն: Ըստ էության, երբ դու հասնում ես դրան և սպառվում ես որպես հասարակություն, կարելի է ասել` սա ուղիղ ճանապարհ է դեպի ինքնակործանման:
Վերնախավին պետք է մեղադրել, քանի որ նա է ուղղորդում հուսահատված հասարակությանը: Այս վերնախավը բազմաշերտ վերնախավ է` գեղցիների մի շերտ կա, որը քաղաքում հասել է հաջողության, իրականացրել իր կայնքի նպատակները, և նրանց այլ բան չի հետաքրքրում, մեկ այլ շերտ կա` քաղաքային շերտ, որոնք քաղքենիական առօրյայով են ապրում, և այդ քաղքենիական սովորություննեով և գավառական պատկերացումներով իրենք ոչ մի իրական իդեաներ չունեն` տապակվում են սեփական խնդիրների մեջ և օտարված են ժողովրդից: Մի երրորդ շերտ կա, որ բացի շահից, ուրիշ բան չի տեսնում. միայն շահերով է շարժվում: Աշխարհում ոչ մի հասարակություն միայն շահերով չի շարժվում: Ցանկացած երկիր իր առջև երկու գործոն է դնում` շահեր և արժեքներ: Հայաստանում վերջին 25 տարվա մեջ ոչ մի արժեք գոյություն չունի, ինչը եզակի երևույթ է: Ոչ էլ կա որևէ մեկը, որին կարելի է հավատալ և վստահել, թե նա կարող է իր շուրջը համախմբել շատ կամ քիչ քանակով մարդկանց: Չկա: բայց դրա պատճառը հենց այդ մարդիկ են, որոնք ինքնաոչնչացմամբ են զբաղված:
-Այսինքն Հայաստանում փոփոխությունների հնարավորություն կամ դրական տեղաշարժեր առաջիկայում չե՞ք տեսնում:
-Տա Աստված, որ այդ փոփոխությունը լինի, բայց ես, ցավոք սրտի, չեմ տեսնում: Եթե մեկ ուրիշը տեսնում է, դա լավ է: Նման փոփոխություն հնարավոր է միայն ֆորս- մաժորի դեպքում: Միայն այդ ժամանակ են մարդիկ ցնցվում, սթափվում և սկսում վերաիմաստավորել իրենց ապրած կյանքը:
Այս տարիների ընթացքում այն մարդիկ, որոնք եկան իշխանության, շատ արագ վարկաբեկվեցին, որովհետև պարզվեց, որ նրանք իրականում խաչագողեր են, ոչ ավելի, հետո եկան այլ մարդիկ, որոնք նույնպես արժեքներ կրող չէին: Եվ այսպես, մի քանի շերտից հետո հասարակությունն ընդհանրապես հիասթափվեց իր վերնախավից: Այսօր շատերն իրենց փրկությունը տեսնում են դրսի ուժերի մեջ, որն առավել ամոթալի է, բայց դա փաստ է: Այն ժողովուրդը, որն իր հույսը կորցնում է` դա պետականության փլուզման առաջին նախերգանքն է:
Երվանդ Բոզոյան․ «Հոգնած հասարակությանը բնորոշ պետական համակարգ է գործում երկրում»
MAMUL.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը