Գալուստ Սահակյան. «Ոչ միայն թուրքական քաղաքականությունը, այլև քաղաքակրթությունն ինտրիգային է»
-Մեզ համար պարզ էր հենց սկզբից, որ ոչ միայն թուրքական քաղաքականությունը, այլև քաղաքակրթությունն ինտրիգային է,- «Հայելի» ակումբում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ խոսելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մասին, որում նշվում էր, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ սահմանադարական դատարանի որոշումը նախապայմաններ է ենթադրում և հակասում է արձանագրությունների ոգուն ու տառին.
-Իր ինտրիգային քաղաքականության զինանոցը մեկ բանով էլ ալերացրեց՝ թե իբրև Սահմանադրական դատարանի որոշումը արձանագրությունների առումով նախապայմաններ է առաջադրել։
Գ. Սահակյանի խոսքերով՝ սա մի պատճառաբանություն է, որով Թուրքիան փորձում է իր խախտումները բարդել Հայաստանի վրա, և առաջիկայում դեռ առավել մեծ ինտրիգների կարող ենք հանդիպել։
Միաժամանակ Գ. Սահակյանը պնդել է, թե արձանգրությունների նկատմամբ որևէ ոտնձգություն ՀՀ-ն չի կատարել, և Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությունը պատրաստ է վավերացնել Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը՝ հիմք ընդունելով ոչ թե ՀՀ ՍԴ իրավական գնահատականները, այլ Սահմանադրության համապատասխանելիության վերաբերյալ որոշումը միայն.
-ՀՀ ԱԺ-ի համար իրավական հիմք է հանդիսանում միայն ու միայն ՍԴ որոշումը՝ սահմանադրական է, թե՞ ոչ։ ՍԴ-ն որոշեց, որ սահմանադրական է։ Մնացած բաները՝ թե ՍԴ-ն ինչ է գրում, ինչ չի գրում, իր գրածի պատասխանատուն ի՛նքն է, և դա պարտադրանք չի կարող լինել ԱԺ-ի համար։

7or.am