Աշխարհ

13.06.2017 10:33


Սեուլի համալսարանի շենքում պայթել է պրոֆեսորին ուղարկված ծանրոցը (տեսանյութ)

Սեուլի համալսարանի շենքում պայթել է պրոֆեսորին ուղարկված ծանրոցը (տեսանյութ)

Սեուլի համալսարանում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է դասախոսներից մեկը։ Ոստիկանությունը չի բացառում, որ պայթյունը կարող էր ահաբեկչական գործողություն լինել։

Տուժած պրոֆեսորին, ով ճարտարապետություն է դասավանդում, առավոտյան ծանրոց է ուղարկվել՝ պայթուցիկ նյութով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Պայթյունի հետևանքով նա այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել։ Ականատեսները պատմում են, որ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պրոֆեսորը բացել է ծանրոցը։

Ինչպես պատմել է տուժածը, գալով աշխատանքի՝ նա իր աշխատասենյակի դռան բռնակին կախված տուփ է տեսել և կարծել է, որ իրեն ծանրոց է եկել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը