Լրահոս

20.01.2010 16:00


Զարուհի Փոստանջյան. «Կարծում եմ՝ ոչ միայն իշխանությունն է մեղավոր, այլև մենք՝ ՀՀ քաղաքացիներս»

Զարուհի Փոստանջյան. «Կարծում եմ՝ ոչ միայն իշխանությունն է մեղավոր, այլև մենք՝ ՀՀ քաղաքացիներս»

Հենց ԵԽԽՎ-ի կողմից անօրինականության անպատժելիությունն ու անգործությունն է ՀՀ իշխանություններին տեղիք տալիս ավելի ապօրինաբար գործելու։ Դրա ապացույցներից է նաև հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և այլն։ Այս կարծիքին է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը։

Նա նշել է, որ Եվրոպայի խորհուրդը նաև քաղաքական մարմին է, սակայն նրա առաջին իսկ առաքելությունը հենց ժողովրդավարության հաստատումն է և մարդու իրավունքների հարգումը, բայց շատ հաճախ ԵԽԽՎ-ն առաջնորդվում է գերքաղաքական շահերով։

Նա նշել է, որ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի օրակարգում գրված է Հայաստան, և զեկուցողներ են նշանակված Հայաստանի հարցով համազեկուցողներ Կոլոմբիեն և Պրեսկոտը, ովքեր Զարուհի Փոստանջյանի կարծիքով որոշակի համաձայնություն ունեն հայաստանյան իշխանությունների հետ։ Նա ցավով է արձանագրել, որ ԵԽԽՎ-ից արդարացի գնահատական ստանալ չի հաջողվում։

Նշելով, որ ԵԽԽՎ-ն հարթակ է բազմաթիվ հարցեր բարձրաձայնելու և հետապնդելու համար, այդ թվում՝ ազգային հարցեր, Զարուհի Փոստանջյանն ասել է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն անգործության է մատնված և ոչինչ չի անում։

Անդրադառնալով լրագրողների հարցերին՝ նա ասել է.

-Այո՛, ընտրական գործընթացների միջոցով մենք չենք կարողացել փոխել իշխանություններին, և կարելի է ասել, որ իշխանությունը մշտապես հաղթողի դերում է, բայց դրա համար ես կարծում եմ՝ ոչ միայն իշխանությունն է մեղավոր, այլև մենք՝ ՀՀ քաղաքացիներս։ Յուրաքանչյուրս գնում ենք զիջումների և համակերպվում ենք։

Նա նշել է, որ եթե երկրում տիրող ապօրինությունների դեմ ժողովրդի ընդվզումն ուժեղ ու հետևողական լինի, ԵԽԽՎ-ն էլ կսկսի անհանգստանալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը