Երևանում՝ Աջափնյակի դատարանի դիմաց, բախվել են աղբատար Mercedes-ն ու մեկ այլ Mercedes. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են 24-ամյա Դավիթ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 77 DV 770 համարանիշի և 54-ամյա Աշոտ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 390 AD 61 համարանիշի աղբատար ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև Դ. Սաֆարյանը Mercedes-ով բախվել է կայանված վիճակում գտնվող 61-ամյա Հրաչիկ Մանթաշյանի վարած Opel Astra մակնիշի 34 ԼT 708 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Opel-ի վարորդն է եղել, իսկ աղբատար Mercedes-ը հաշվառված է Սանիթեք ընկերության հաշվեկշռում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։