Լրահոս

20.01.2010 16:14


Պետական ականավոր գործիչների ընդունակությունների բացահայտման մասին

    ՀՀ  Նախագահի  նստավայր

Պարոն  Ս.Սարգսյանին

1.Ըստ  ՕԵԿ  ԱԺ  խմբակցության  քարտուղարի  («Առավոտ»  16.01.10թ.էջ.4), Ոսկեվազ  գյուղի  գինու  գործարանը  կառուցվել  է  ԱԽՔ  Ա.Բաղդասարյանի  և  հայտնի  հայազգի  գործարարի  համատեղ  ջանքերով  և  աջակցությամբ:

Այսինքն, ստացվում  է, որ  մեր  երկրի  այդ  ամենատաղանդավոր  քաղաքական  գործիչը, ոչ միայն  կարող  է իրեն  համարել  երկրի   4-րդ  պաշտոնյան, այլև  ազատորեն  կարող է  զբաղվել  ձեռնարկատիրական  գործունեությամբ:

2.    Նույն  թերթի  6-րդ   էջից  էլ  տեղեկանում  ենք, որ  պետական  մյուս  ականավոր  գործիչը' ՀՀ  տարածքային  կառավարման  նախարար  Ա.Գևորգյանը, հայտատրարել է, որ  բիզնեսներ  կամ  բիզնեսներում  փայաբաժիններ  չունի  և  չի   պատրաստվում  ունենալ:

   Այսինքն, ստացվում  է, որ  կառավարության   անդամի  ձեռնարկատիրական գործունեությամբ  զբաղվելը  կարգավորվում է  ոչ  թե  երկրի  Սահմանադրության  88-րդ  հոդվածով, այլ  պարոն  Գևորգյանի  ցանկություններով, այն  է' եթե  «պատրաստվի»,  կարող  է  և  զբաղվել  բիզնեսով:

Հավատացնում  եմ  Քեզ, որ ես  ուղղակի  հիացած եմ  շրջապատիդ  բանիմացությամբ  ու  օրինապաշտությամբ  և, այդ  կապկցությամբ, խորհուրդ եմ  տալիս  առավել  լավ  պայմաններ  ստեղծել նման  կադրերի  ընդունակությունների  լիարժեք  բացահայտման  համար:  

Հարգանքներով'                            

Ռ.Թորոսյան, «Գերագույն խորհուրդ-պատգամավորական  ակումբ » ՀԿ նախագահ 

Այս խորագրի վերջին նյութերը