Աշտարակի խճուղում գտնվող արտադրամասի տարածքում օձ են բռնել
Հունիսի 15-ին, ժամը 20:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 2/1 հասցեում գտնվող արտադրամասի տարածքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: