Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը
Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը' ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ:
Ստորև ներկայացվում է հայտարարության ամբողջական տեքստը:
Քսան տարի առաջ պաշտոնապես դեռևս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետականորեն կազմակերպվեց և սառնասրտորեն ի կատար ածվեց հայ բնակչության զանգվածային սպանդը: Առանձնակի դաժանությամբ սպանվեցին հազարավոր անմեղ մարդիկ' կանայք, երեխաներ ու ծերունիներ, իսկ տասնյակ հազարավորները, մարմնական ծանր վնասվածքներ ու հոգեկան ցնցումներ կրելով, հայրենազրկվեցին և բռնատեղահանվեցին:
Բաքվի հունվարյան ջարդերը, փաստորեն, Արևելյան Անդրկովկասի բնիկ և իրավամբ պետականակիր հայ ժողովրդի նկատմամբ 1905-1906, 1918-1920 և 1988-1990թթ. իրագործված բռնությունների ու տեղահանությունների վերջին ակորդը հանդիսացան: Դա Ադրբեջանի իշխանությունների յուրօրինակ պատասխանն էր հայրենի բնօրրանում արժանապատիվ ապրելու' Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ, արդարացի և օրինական իրավունքի, որն իրականացվեց ԽՍՀՄ իշխանությունների հանցավոր թողտվությամբ:
Մենք' Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, վերստին դատապարտելով քսաներորդ դարի ողջ ընթացքում Ադրբեջանում կազմակերպված հակահայ բռնությունները, որոնց հետևանքով տեղաբնիկ հայ բնակչությունը զրկվել է պետականորեն ինքնակազմակերպվելու անօտարելի իրավունքից և, մասնավորապես, 1990թ. հունվարի 13-ից Բաքվում սկիզբ առած ջարդերը, դրանք գնահատում ենք որպես.
-մարդու իրավունքների և ազատությունների, առաջին հերթին' ապրելու իրավունքի զանգվածային խախտման փաստ,
-այլատյացության և ազգային անհանդուրժողականության, էթնիկ զտումների' Ադրբեջանի պետական քաղաքականության ակնհայտ դրսևորում,
-մարդկության դեմ պետականորեն կատարված ծանրագույն հանցագործություն' Ցեղասպանություն, որի համար պատասխանատվությունը, միջազգային իրավունքի համաձայն, վաղեմության ժամկետ չունի:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում իրագործված հակահայ բոլոր բռնությունները, տեղահանություններն ու էթնիկ զտումներն ստանան իրավական գնահատական, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվեն պատասխանատվության' անկախ նրանց քաղաքական ու հասարակական ներկա դիրքից կամ կեցության վայրից:
Ի դրսևորումն այդ օրինական և արդարացի նպատակադրման, մենք դիմում ենք ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի անդամ երկրների խորհրդարաններին.
- անցկացնել 1990թ. հունվարի 13-ից մինչև 20-ը Բաքվի հայ բնակչության դեմ իրագործված բռնությունների անաչառ հետաքննություն և իրավական գնահատական տալ ոճրագործության կազմակերպիչների և իրականացնողների գործողություններին,
- հավասարության նշան չդնել խաղաղ պայմաններում պետականորեն կազմակերպված հանցագործությունների և այն զրկանքների միջև, որ տարածաշրջանի ժողովուրդները կրել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով:
Հետագա անցանկալի զարգացումներից խուսափելու համար պահանջում ենք դատապարտել և պատժամիջոցներ կիրառել հանցավոր պետության նկատմամբ: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլև միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ: