Լրահոս

20.01.2010 17:27


«Հայաստանյան մամուլը հովանավորվում է մեկ կենտրոնից՝ իշխանական»,–ասել է Լ. Ալավերդյանը

«Հայաստանյան մամուլը հովանավորվում է մեկ կենտրոնից՝ իշխանական»,–ասել է Լ. Ալավերդյանը

-Ես ենթադրում եմ, իսկ ենթադրելը հանցանք չէ, որ հայաստանյան մամուլը հովանավորվում է մեկ կենտրոնից՝ իշխանական,-ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսի ընթացքում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։

-Շատ անգամ կան այնպիսի տեղեկություններ, որ գրեթե հասանելի չեն լրագրողներին։ Դրանք ինձ հիմք են տալիս մտածելու, որ այդ թերթերն օգտվում և հովանավորվում են մեկ կենտրոնից։ Ես համոզված եմ։ Եթե բերվեն հակառակ տրամաբանական եզրակացություններ, ես սիրով կլսեմ,-ասել է Լարիսա Ալավերդյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը