«Հիմնական նպատակն իշխանությունների վրա ճնշում գործադրելով Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելն է հանուն Հայաստանի ապագայի»
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացրած դատավճռի դեմ կազմակերպված բողոքի ակցիան կրելու է շարունակական բնույթ: Խոսելով նախաձեռնության մասին՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանը «7օր»-ին ասել է, որ ակցիայի կազմակերպումը զուտ հեռուստաընկերության նախաձեռնությունն է, և որևէ քաղաքական ուժ միջամտություն չի ունեցել: Իսկ հիմնական նպատակն իշխանությունների վրա ճնշում գործադրելով Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելն է հանուն Հայաստանի ապագայի:
«Նախաձեռնությունը հեռուստաընկերությանն է. որևէ քաղաքական ուժի հետ մենք, բնականաբար, չենք համաձայնեցրել։ Բայց դա չի նշանակում, որ քաղաքական ուժերը չեն կարող միանալ այս ակցիային: Իմ կարծիքով որևէ ազատ քաղաքացի չպետք է անտարբեր մնա այս ակցիայի հանդեպ,-ասել է Վահան Խաչատրյանը՝ ավելացնելով,-Նիկոլն այս պարագայում դիտարկվում է որպես ազատ քաղաքացի, անհատ, ով իրավունք ունի իր դիրքորոշումն ազատորեն արտահայտելու, և ոչ ոք նրա համար խոչընդոտ հանդիսանալու իրավունք չունի: Նա մարդու այն տեսակն է, որի շնորհիվ հասարակությունը զարգացում է ապրում: Նման մարդկանց խրախուսելու ու աջակցելու փոխարեն 7 տարի ազատազրկման են դատապարտում»:
Հարցին, թե որքա՞ն է ակցիայի արդյունավետ լինելու հավանականությունը, ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրը պատասխանել է. «Կարծում եմ, որ բավական արդյունավետ է լինելու: Մենք ունենք հանուն արդարության կռվելու, պայքարելու ու հաղթելու հաջողված փորձ»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի