Է. Նալբանդյանն ու Ա. Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Թուրքական լրատվամիջոցները, մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերը, փոխանցում են, որ ՀՀ ԱԳ նախարարԷդվարդՆալբանդյանը զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարարԱհմեդԴավութօղլուին՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։
Իր հերթին Ա. Դավութօղլուն Է. Նալբանդյանին ևս մեկ անգամ ասել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումն անընդունելինախապայմաններ է պարունակում՝ հավելելով, որ Թուրքիան հավատարիմ է ստորագրված արձանագրությունների ոգուն և նույնն ակնկալում է նաև Հայաստանից։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ իրենք սկսել են թուրք հասարակությանն իրազեկելու գործընթացը և արձանագրությունները ներկայացրել են խորհրդարան։ Փոխարենը հայկական կողմը դեռ խորհրդարան չի ներկայացրել։
Է. Նալբանդյանն ու Ա. Դավութօղլուն հեռախոսազրույց են ունեցել
Թուրքական լրատվամիջոցները, մեջբերելով Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքերը, փոխանցում են, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը զանգահարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին՝ անհանգստություն հայտնելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։
Իր հերթին Ա. Դավութօղլուն Է. Նալբանդյանին ևս մեկ անգամ ասել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի հունվարի 12-ի որոշումն անընդունելի նախապայմաններ է պարունակում՝ հավելելով, որ Թուրքիան հավատարիմ է ստորագրված արձանագրությունների ոգուն և նույնն ակնկալում է նաև Հայաստանից։