Բախվել են Mercedes-ն ու սպիրտ տեղափոխող MAN բեռնատարը. կան վիրավորներ
Այսօր` հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, թունելի մեջ, բախվել են Mercedes մակնիշի 01 FQ 707 համարանիշի և վրացական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո փրկարարները օգնել են նրանց տեղափոխել շտապօգնության մեքենաներ, իսկ հետո փրկարարները դադարեցրել են Mercedes-ի գազի բալոնում առաջացած արտահոսքը, որից հետո, մինչև «Սանիթեք»-ի ժամանումը, կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։