Եղվարդում խոտհնձիչը վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Եղվարդ քաղաքում. գյուղացի տղամարդն իրեն պատկանող խոտհնձիչով կանգնել է Եղվարդի «Հուշարձանի» մոտ ու իջել՝ առանց անջատելու շարժիչը, այդ ընթացքում խոտհնձիչը ինքնաբերաբար տեղից շարժվել է և հարվածել Եղվարդի 36-ամյա բնակչին, ով անմիջապես տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ վերջինս մահացել է:
ՔԿ-ից հայտնեցին, որ դեպքի առթիվ կատարվում է քննություն։

Աղբյուր` Փաստինֆո