Խիստ քննադատում ենք թուրք բարձրագույն պաշտոնյաների հայտարարությունները, մասնավորապես Թուրքիայի ԱԳՆ-ի հունվարի 18-ին հրապարակած պաշտոնական հաղորդագրությունը, թե ՀՀ Սահամանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների մասին որոշման մեջ «նախապայմաններ» կան:
Թուրքիայի ներկայիս վարքագիծը դատապարտելի է միջազգային հանրության կողմից. վերազգային կառավարական ու ոչ կառավարական կառույցներն արդեն իսկ քննադատում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունն ու հայ-թուրքական գործընթացները կապելու, հիմա էլ ՍԴ որոշման մեջ «նախապայմաններ տեսնելու» Թուրքիայի քաղաքականությունը:
Այն հանգամանքը, որ Թուրքիայի Պառլամենտում 550 պատգամավորական պորտֆելներից 337-ը զբաղեցնում է իշխող AKP կուսակցությունը, լուրջ խնդիրներ կստեղծի Անկարայի համար, եթե վերջինս չկարողանա վավերացնել արձանագրությունները:
Ի տարբերություն արձանագրությունների վավերացման ճանապարհին Անկարայի կողմից քաղաքական խոչընդոտների հարուցմանը, պաշտոնական Երևանը անում է այն, ինչ պետք է անի' համաձայն ցյուրիխյան ստանձնած պարտավորությունների:
Անկարայի նման քաղաքական վարքագծի շարունակման դեպքում Հայաստանի Հանրապետությունը իրավական բոլոր հիմքերն ունի' կասեցնելու գործընթացը:
Վերջերս Մոսկվայի բարձրագույն ղեկավարության օբյեկտիվ գնահատականը հայ-թուրքական ու ղարաբաղա-ադրբեջանական գործընթացներն իրար կապելու անթույլատրելիության մասին, ևս մեկ անգամ հաստատեցին Բաքվի արտաքին քաղաքականության ձախողման մասին:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը գտնվում է ցայտնոտային վիճակում:
Ադրբեջանը, լավ հասկանալով, որ չունի արևմտյան Nabucco-ի համար բավական քանակությամբ գազ, որոշեց, եղած ռեսուրսները Ռուսաստանին վաճառելով, ապահովել սեփական գազի քաղաքական գինը Մոսկվայի ուղղությամբ, այդպիսով «երես թեքելով» Արևմուտքից ու տարանցիկ Թուրքիայից: Արդյունքում, սակայն, Մոսկվայի բարձրագույն ղեկավարությունը Բաքվին ոչ ձեռնտու հայտարարություն արեց:
Այս ամենով հանդերձ, ադրբեջանական իշխանություններն անհույս հոխորտում են, կրկին խոսում հնարավոր ռազմական ագրեսիայի մասին' ակնկալելով միջազգային հանրության վրա ճնշում գործադրել, և/կամ ինչ-որ ուժային բևեռից դիվիդենտներ ստանալ:
Իրականում, ադրբեջանական այս դիրքորոշումն ավելի ու ավելի խոցելի է դարձնում Բաքվին, և վերածում է նրան տարածաշրջանային անվտանգության պոտենցիալ սպառնալիքի: Դա ձեռնտու չէ ո'չ Ռուսաստանին, ո'չ ԱՄՆ-ին, ո'չ ԵՄ-ին, և կամ Չինաստանին, որոնք շահագրգռված են տարածաշրջանում տնտեսական խաչմերուկների ստեղծմամբ:
Չի կարելի բացառել, որ ալիևյան ռազմաշունչ հայտարարությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից և դառնալ իրական սպառնալիք: Իսկ այդ դեպքում, Բաքվի հնարավոր նոր ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչպես գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանն է նշել, «կավարտվի Բաքվում»:
Վահան Դիլանյան
Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ
Արտաքին քաղաքական ներկա զարգացումների շուրջ