Ադրբեջանում անցկացվում է զորավարժության մարտական կրակով փուլը
Հունիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել է անցկացվող զորավարժության մարտական կրակով փուլը: Դատելով հրապարակված տեսանյութից՝ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի թվում են՝ Տ-72 «Ասլան» տանկեր, «Սմերչ» ՀԿՌՀ-ներ, «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի, «ԲՄՊ-3» ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա: Այս մասին գրում է razm.info-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարճ տեսանյութ է հրապարակել զորավարժության մարտական կրակով փուլից, որտեղից հնարավոր է լինում տեղեկություն ստանալ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի առնվազն մի մասի վերաբերյալ.
Այսպիսով, դատելով տեսանյութից, վարժանքներին ներգրավվել է հետևյալ մարտական տեխնիկան.
1. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
հրթիռների տրամաչափը՝ 300 մմ,
հեռահարությունը՝ մինչև 70-90 կմ,
համազարկի հրթիռների քանակը՝ 12 հատ:
2. Տ-72 «Ասլան» տանկեր
Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ, Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ, Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Տանկերն արդիականացվել են 2011 թ. իսրայելական Elbit Systems ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Տ-72 «Ասլան» մոդիֆիկացիայի տանկերը համալրված են իսրայելական նույն ընկերության արտադրության TISAS կրակի կառավարման ջերմացույցային համակարգերով:
3. ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ
Անձնակազմը – 2 հոգի,
Տեղափոխվող դեսանտը – 7 հոգի,
Սպառազինությունը՝
100մմ և 30մմ թնդանոթներ,
«Կաստետ» հակատանկային կառավարվող հրթիռներ,
3 հատ 7,62մմ գնդացիր,
Արագությունը – 70կմ/ժ, (լողալով՝ 10կմ/ժ),
Երթի պաշարը – 600կմ:
4. «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ.
հրանոթի տրամաչափը՝ 152 մմ,
հեռահարությունը՝ 30 կմ
կրակի տեմպը՝ րոպեում 5-6 կրակոց:
Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է հունիսի 19-ին և կշարկունակվի մինչև հունիսի 24-ը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժությանը ներգրավված է հետևյալ զինտեխնիկան՝
120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա,
180 միավոր հրետանային և հրթիռային համակարգ, ականանետներ,
Ադրբեջանում անցկացվում է զորավարժության մարտական կրակով փուլը
Հունիսի 20-ին Ադրբեջանում մեկնարկել է անցկացվող զորավարժության մարտական կրակով փուլը: Դատելով հրապարակված տեսանյութից՝ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի թվում են՝ Տ-72 «Ասլան» տանկեր, «Սմերչ» ՀԿՌՀ-ներ, «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի, «ԲՄՊ-3» ՀՄՄ-ներ և այլ զինտեխնիկա: Այս մասին գրում է razm.info-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարճ տեսանյութ է հրապարակել զորավարժության մարտական կրակով փուլից, որտեղից հնարավոր է լինում տեղեկություն ստանալ զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի առնվազն մի մասի վերաբերյալ.
Այսպիսով, դատելով տեսանյութից, վարժանքներին ներգրավվել է հետևյալ մարտական տեխնիկան.
1. «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր.
2. Տ-72 «Ասլան» տանկեր
Հրանոթի տրամաչափը՝ 125 մմ,
Մարտական լրակազմը՝ մինչև 39 արկ,
Կրակի տեմպը՝ րոպեում մինչև 8 կրակոց:
Տանկերն արդիականացվել են 2011 թ. իսրայելական Elbit Systems ընկերության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Տ-72 «Ասլան» մոդիֆիկացիայի տանկերը համալրված են իսրայելական նույն ընկերության արտադրության TISAS կրակի կառավարման ջերմացույցային համակարգերով:
3. ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ
4. «Գիացինտ-Բ» քարշակվող հաուբիցներ.
Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել է հունիսի 19-ին և կշարկունակվի մինչև հունիսի 24-ը:
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժությանը ներգրավված է հետևյալ զինտեխնիկան՝
Մանրամասները՝ razm.info-ում։