Աշխարհ

22.06.2017 11:09


Եղիսաբեթ թագուհու գլխարկի մեջ ԵՄ-ին աջակցություն են տեսել (լուսանկար)

Եղիսաբեթ թագուհու գլխարկի մեջ ԵՄ-ին աջակցություն են տեսել (լուսանկար)

Համացանցում ակտիվորեն քննարկում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդի հանդերձանքը, որով նա ելույթ է ունեցել բրիտանական նոր գումարման խորհրդարանի նստաշրջանի բացման արարողության ժամանակ։

Միապետի հագուստի և հատկապես գլխարկի մեջ շատերը թաքնված աջակցություն են նկատել Եվրամիությանը, որից Մեծ Բրիտանիան փաստացի դուրս է գալիս։

Եղիսաբեթ 2-րդը ներկայացել է երկնագույն հագուստով, իսկ գլխարկը զարդարել են դեղին ծաղիկները։ Mashable-ը հայտնում է, որ օգտատերերից շատերը դա նմանեցրել են Եվրամիության դրոշի հետ։ Նրանք ենթադրել են, որ այսպիսով թագուհին իր անհամաձայնությունն է հայտնել վերջին հանրաքվեի արդյունքների հետ։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը