Աշխարհ

22.06.2017 13:00


Բնության ամենաշքեղ երևույթներից մեկը Ֆինլանդիայում (տեսանյութ)

Բնության ամենաշքեղ երևույթներից մեկը Ֆինլանդիայում (տեսանյութ)

Բնության ամենաշքեղ երևույթներից մեկը Ֆինլանդիայում
Բևեռափայլ
Բևեռափայլերը Արեգակի ակտիվության հետևանք են։ Արեգակի հսկայական շիկացած գունդը տիեզերական տարածություն է ճառագայթում վիթխարի քանակությամբ ջերմություն և արտանետում էլեկտրականությամբ լիցքավորված նյութի մանրագույն մասնիկների հոսքեր (արեգակնային քամի)։ Հասնելով երկրի մթնոլորտի վերին շերտերը, այդ մասնիկները բախվում են օդի ատոմներին ու մոլեկուլներին, և սրանք սկսում են փայփլել տարբեր գույներով՝ դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, մանուշակագույն, նարնջագույն։ Այս գեղեցիկ տեսարանը երկնքում հայտնվում է սովորաբար երկրի բևեռներում, որովհետև ամբողջ երկրագունդը մի վիթխարի մագնիս է և, ինչպես յուրաքանչյուր մագնիս, ունի երկու բևեռ։ Եվ երբ Արեգակի՝ էլեկտրականությամբ լիցքավորված մասնիկների հոսքերը մոտենում են մեր մոլորակին, Երկրի մագնիսական ուժերի ազդեցությամբ շեղվում են դեպի հյուսիսային և հարավային մագնիսական բևեռները, և հիմնականում հենց այդ շրջաններում էլ առաջանում են բևեռափայլերը։

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը