Թուրքիայի զինուժը կպահպանի իր ներկայությունը Կիպրոս կղզում
Թուրքիայի զինուժը կշարունակի պահպանել իր ներկայությունը Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ): Այդ մասին հայտարարել պաշտոնական այցով Անկարայում գտնվող ՀԿԹՀ-ի արտգործնախարար Թահսին Էրթուղրուլօղլուն: Վերջինս Կիպրոսի հիմնախնդրի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ առաջիկայում՝ հուլիսի 28-ին, Կիպրոսի հիմնախնդրի շուրջ շվեյցարական Կրանս-Մոնթանա քաղաքում անցկացվելու են բանակցություններ և հանդիպումներ՝ Կիպրոսի հունական և թուրքական հատվածների ղեկավարության միջև:
Հարցազրույցի ժամանակ արտգործնախարարը նշել է, Թուրքիան իրավունք ունի ռազմական միջամտություն իրականացնել այն դեպքում, եթե հակամարտող կողմերից որևէ մեկը սպառնալիք է ներկայացնում մյուսի նկատմամբ:
Ըստ Էրթուղրուլօղլուի՝ հիմնախնդրի չլուծման գլխավոր պատճառն այն է, որ Կիպրոսի հունական համայնքը տեղի թուրքական համայնքին համարում է, որպես «փոքրամասնություն», այնինչ պետք է համարեր որպես «գործընկեր»:
Նա սպառնացել է, որ եթե հունական կողմը կրկնի 1963թ. իրականացրածը՝ այսինքն փորձի իր վերահսկողության վերցնել ամբողջ կղզին, Թուրքիան իրավունք կունենա միակողմանի ռազմական միջամտություն իրականացնել:
«Այդ իսկ պատճառով թող ոչ մեկ չերազի: Թուրքիայի զինուժը կղզում կա և կլինի: Անհրաժեշտության դեպքում Թուրքիան իրավունք կունենա միակողմանի միջամտության»,- շեշտել է Հյուսիսայի Կիպրոսի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Կիպրոս են ներխուժել 1974 թվականին և զավթել կղզու հյուսիսային մասը: Իսկ 1983թ. նոյեմբերի 15-ին թուրքական կողմը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը: Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից: Միջազգային հանրությունը համարում է, որ ՀԿԹՀ-ն Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։

Աղբյուրը` Ermenihaber.am