Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈւ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է դպրոցական տարիների և մանկության հուշերի մասին:
Բացի այն, որ Մխիթարյանը պատմել է, թե ինչպիսի աշակերտ է եղել դպրոցում, նա նաև խոսել է իր ուսուցիչների և փոքր տարիքում սիրելի այլ մարզաձերի մասին.
-Ի՞նչ է տվել քեզ դպրոցը:
-Դպրոցում ես միշտ կենտրոնացած էի: Կենտրոնացած էի իմ ուսման վրա և ֆուտբոլի մասին մտածելու ժամանակ չունեի: Իհարկե, դպրոցից հետո ես գնում էի մարզումների, բայց, եթե անկեղծ լինեմ, մտածում էի դպրոցի մասին, քանի որ այն ինձ անհրաժեշտ էր գիտելիքների տեսանկյունից:
-Կա՞ր ինչ-որ բան, որ հատկապես սիրում էիր, կամ՝ չէիր սիրում:
-Սիրում էի բոլոր առարկաներն ու բոլոր ուսուցիչներին: Նրանց բոլորի հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, և միշտ փորձում էի ներկա լինել դասերին: Սիրում էի յուրաքանչյուր ուսուցչի ու ոչ մի խնդիր չէի ունենում նրանց հետ: Ես պարզապես կենտրոնացած էի իմ ուսման վրա:
-Այդ ժամանակ ֆուտբոլ խաղալն ի՞նչ էր նշանակում: Դու քո թիմի ավա՞գն էիր, կամ՝ աստղային խաղացո՞ղը:
-Ոչ, անկեղծ ասած՝ մենք իրականում ավագ չունեինք: Ես խաղում էի իմ դասընկերների հետ, թիմ էինք ստեղծել և խաղում էինք մյուս աշակերտների թիմի դեմ: Ոչ ոք չէր ցանկանում խաղալ մեր դեմ, քանի որ մենք լավ դասարան ունեինք և նրանք գիտեին, որ հեշտորեն կհաղթենք նրանց:
-Կարո՞ղ ես որևէ հիշարժան խաղ կամ գոլ հիշել, որը դու հեղինակել ես դպրոցում:
-Իմ բոլոր գոլերը հիանալի էին (ծիծաղում է):
-Ի՞նչ կասես այլ մարզաձևերի մասին: Կա՞ր որևէ այլ մարզաձև, որը քեզ մոտ դարձյալ լավ էր ստացվում:
-Այո, մենք հաճախ բասկետբոլ էինք խաղում, նաև շատ էինք վազում: Բայց առավել հաճախ՝ բասկետբոլ էինք խաղում, դրանով հիմնականում զբաղվում էինք ֆիզկուլտուրայի դասերին: Երբեմն սեղանի թենիս էինք խաղում, բայց բասկետբոլ խաղալով ավելի մեծ հաճույք էինք ստանում, քանի որ զվարճալի է, երբ շատ խաղացողներով ես լինում: Բայց, իհարկե, ֆուտբոլն է ինձ համար միշտ գլխավոր մարզաձևը եղել:
-Այդ մարզաձևերը քեզ օգնե՞լ են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի քո կարիերայում:
-Այո, իհարկե: Միշտ էլ կարող ես այլ մարզաձևերից ինչ-որ բաներ տանել ֆուտբոլ: Դա շատ օգտակար է, քանի որ ֆուտբոլը միայն ոտքերի խաղ չէ, այն նաև ուղեղի խաղ է:
Մխիթարյանի հիշողությունները դպրոցական տարիներից

Աղբյուրը՝ armsport.am