Լրահոս

21.01.2010 11:29


Բախտիյարը եկել էր խնդրելու Մեդվեդևի դստեր ձեռքը

Երեկ մոսկովյան Կրեմլի մոտ տեղի է ունեցել մի ուշագրավ դեպք: Պարեկային ծառայության աշխատակիցների ուշադրությունն է գրավել «կովկասյան» արտաքինով մի տղամարդ, ով այս ու այն կողմ է քայլել «Սպասսկի» դարպասների առջև: Չնայած տղամարդը իրեն համեստ է պահել և ունեցել է նորմալ հագուկապ, միլիցիոներները որոշել են անվտանգության նկատառումներով ձերբակալել նրան: Ձերբակալվածը, պարզվել է, դաղստանցի է' Բախտիյար անունով: Նա պնդել է, որ ուշանում է նախագահ Մեդվեդևի հետ նշանակված հանդիպումից և խնդրել է ազատ արձակել իրեն: Նա հայտարարել է, որ պատրաստվում է խնդրել Մեդվեդևի դստեր ձեռքը: Միլիցիներներին, սակայն, նրա ասածը համոզիչ չի թվացել, մանավանդ որ, ինչպես հայտնի է, Դմիտրի Մեդվեդևը դուստր չունի:

Չկայացած փեսացուին տեղափոխել են մոտակա հոգեբուժարան: Ավելի ուշ պարզվել է, որ նա Մոսկվա է եկել երկու տարի առաջ և աշխատել է շինարարությունում' վերամբարձ կռունկի վրա: Սակայն ճգնաժամի հետ կապված շինարարությունը դադարեցվել է և Բախտիյարը որոշել է իր բախտը փորձել այլ ձևով: Այս մասին գրում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը»:

Ըստ «Report.am»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը