Ողբերգական դեպք Կապանում. 56-ամյա վարորդը Mercedes-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել պատնեշին
Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վարորդը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանըիր վարած Mercedes մակնիշի 34 VM 549 համարանիշի ավտոմեքենայով վարելու ընթացքում բախվել է Մ. Ստեփանյան փողոցի պատնեշին։
Ավտոմեքենայում եղել է նաև Կապան քաղաքի բնակչուհի՝ 60-ամյա Էռնա Հակոբյանը, ով, տեսնելով, որ վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, ով էլ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ս. Աֆթանդիլյանը անհատ տաքսու վարորդ էր և Mercedes-ը շահագործում էր որպես տաքսի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Աֆթանդիլյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Ողբերգական դեպք Կապանում. 56-ամյա վարորդը Mercedes-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել պատնեշին
Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Մելիք Ստեփանյան փողոցում՝ ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ վարորդը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VM 549 համարանիշի ավտոմեքենայով վարելու ընթացքում բախվել է Մ. Ստեփանյան փողոցի պատնեշին։
Ավտոմեքենայում եղել է նաև Կապան քաղաքի բնակչուհի՝ 60-ամյա Էռնա Հակոբյանը, ով, տեսնելով, որ վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել, ով էլ մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Ս. Աֆթանդիլյանը անհատ տաքսու վարորդ էր և Mercedes-ը շահագործում էր որպես տաքսի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Աֆթանդիլյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել։
Մանրամասները՝ shamshyan.com-ում։