Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը «7օր»-ին տեղեկացրել է, որ հունվարի 21-ին առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն, վաղը՝ հունվարի 22-ին, դրանք հիմնականում կպահպանվեն արևելյան շրջաններում, իսկ մայրաքաղաքում էական տեղումներ չեն սպասվում։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերից, ինչպես նաև հունվարի 24-ին և 25-ին հանրապետության տարածը կգտնվի ցիկլոնի ազդեցության ոլորտում, և տեղումներ կլինեն։ Ինչ վերաբերում է ձյանը, Գագիկ Սուրենյանը նշել է, որ դեռևս կոնկրետ կանխատեսումներ չկան։ Հունվարի 25-ին սպասվող տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում կդիտվեն հիմնականում ձյան տեսքով, իսկ ինչ վերաբերում է մայրաքաղաքին և հովտային շրջաններին, դեռևս ցայտուն ճշգրտումներ չկան՝ տեղումները ձյա՞ն տեսքով կլինեն, թե՞ ոչ։
Մայրաքաղաքում ձյուն չի սպասվում

7or.am