Թբիլիսի-Բաթումի գնացքի տոմսերը ամռանը հնարավոր է թանկանան
Վրաստանում Թբիլիսի-Բաթումի գնացքի տոմսերը ամռան սեզոնին հնարավոր է թանկանան: Նման լուր է հրապարակել «Բաթումելեբի» թերթը: Ըստ նախնական տեղեկատվության՝ տոմսի գինը հնարավոր է դառնա մինչև 60 լարի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 25 դոլար): Այս մասին տեղեկացնում է Ազատությունը։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, «Վրացական երկաթուղի» ընկերությունից ասել են, թե երթևեկության արժեքի հետ կապած պաշտոնական հայտարարություն կանեն ավելի ուշ, սակայն հիմա կարող են հայտնել, որ աշխատում են գները վերանայելու վրա: Փոփոխությունը կվերաբերի միայն բիզնես և առաջին կարգի վագոնների տոմսերին, հավաստիացրել են «Վրացական երկաթուղի» ընկերությունից, նշելով, որ սեզոնային գները կգործեն հուլիսի սկզբից մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ մյուս ամիսներին կլինեն ոչ-սեզոնային գներ:
Ընկերությունը նաև հայտնել է, որ Թբիլիսի-Բաթումի գնացքների երթևեկությունը ավելացնում է: Լրացուցիչ չվերթ է մտցվում՝ կապված Բաթումիի ուղղությամբ ուղևորների քանակի ավելացման հետ:
Ներքին երթևեկությունից բացի, Վրաստան այցելող արտասահմանցիների և զբոսաշրջիկների թիվը տարեցտարի անշեղորեն աճում է: 2016 թվականին Վրաստան է այցելել ավելի քան 6 միլիոն 300 հազար արտասահմանցի, նրանցից մոտավորապես մեկուկես միլիոնը այցելել է Աջարիայի ծովափնյա հանգստավայրեր:
2017 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ հունվար-մայիս ամիսներին, Վրաստան է այցելել ավելի քան 2 միլիոն 300 հազար արտասահմանցի՝ գրեթե 10 տոկոսով ավելի, քան 2016-ի նույն ժամանակահատվածում: Այս տարվա ընթացքում Վրաստան այցելած արտասահմանցիներից գրեթե մեկ միլիոնը զբոսաշրջիկներ են, ամենաշատ զբոսաշրջիկներ 2017-ի հինգ ամիսներին Վրաստանը ընդունել է Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից և Ռուսաստանից: